Հետաքրքիր նորություններ են գալիս թշնամի պետություններից

Հետաքրքիր նորություններ են գալիս թշնամի պետություններից։

Գաղտնիք չի հանդիսանում այն փաստը, որ Ադրբեջանը իր ռազմաքաղաքական և դիվանագիտական անկախությունը լիարժեք հանձնել է թուրքերի տրամադրության տակ, իսկ եթե ավելի հստակ, ապա թուրքերը փաստացի ղեկավարում են Ադրբեջանը։

Պարզ է, որ այդ ընթացքը լիովին համապատասխանում է թուրքական դոմինանտության կոնցեպտին թուրքալեզու պետությունների քաղաքական և ռազմական ուղղությունների նկատմամբ։

Սակայն պետք է նաև փաստել, որ թուրքական կողմը բավական հետևողական է՝ իր տակ վերցնելու նաև Ադրբեջանի ներքին ռիսկերի կառավարման վերահսկողության գործիքները։

Այդ իսկ պատճառով Ադրբեջանի և Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունների միջև կնքվեց մի համաձայնագիր, ըստ որի թուրքերի ոստիկանական ուժերը կստանան իրավունք օգնություն ցուցաբերել ադրբեջանական ոստիկանությանը «կանխել» ինչ-որ գործընթացներ, որոնք կվտանգեն ներքին կայունությունը» Ադրբեջանում։

Կարելի է փաստել, որ թուրքերը լեգիտիմացնում են իրենց ակտիվ վերահսկողությունը Ադրբեջանի ներքին գործընթացների հանդեպ։

Ի՞նչ է դա նշանակում, կարծում եմ՝ բացատրելը ավելորդ է։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից