Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի

Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 29-ին, որոշում է ստորագրել, որով Արսեն Միխայլովին նշանակել է վարչապետի օգնական:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արսեն Միխայլովին 2022 թվականի ապրիլի 1-ից նշանակել վարչապետի օգնական»։