Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները՝ հակիրճ. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացնում է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները՝ հակիրճ:

Չինաստան

  • Պակիստանի Իսլամաբադում ռազմական շքերթի ընթացքում առաջին անգամ ցուցադրվել են Չինաստանից գնված J-10 կործանիչները:
  • ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, թե ԱՄՆ-ը չի տեսել, որ Չինաստանը բավարարի Ռուսաստանի ռազմական օգնության խնդրանքը, սակայն շարունակում է ուշադիր հետևել դրան։
  • Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թայվանի իրադրությունը տարբերվում է Ուկրաինայի իրադրությունից։ Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է. Ոչ մի արտաքին ուժ ի վիճակի չէ խանգարել Չինաստանի և Թայվանի վերամիավորմանը:
  • «Reuters» լրատվական գործակալությունը գրել է, որ ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն 2023 թվականին կդառնա 773 մլրդ դոլար, որը կկենտրոնացվի Չինաստանի զսպման և Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի գործողությունների վրա:
  • ԱՄՆ ազգային պաշտպանության նորացված ռազմավարության մեջ նշվում է՝ «Ռուսաստանը սուր սպառնալիք է։ Չինաստանը ամենակարևոր մրցակիցն է»։
  • Չինաստանը չորեքշաբթի և հինգշաբթի օրերին կանցկացնի Աֆղանստանի հարևան երկրների ԱԳ նախարարների երրորդ հանդիպումը, որտեղ Պեկինը կաջակցի երկխոսության նոր մեխանիզմներին, որը կմիավորի Ռուսաստանը, Պակիստանը և Իրանը մյուս հարևանների շարքում:

Թուրքիա

  • Թուրքիայի ռազմածովային ուժերը հայտարարություն են տարածել, որով զգուշացրել են Սև ծովի ջրատարածքում գտնվող նավերին ականապատման բարձր վտանգի մասին՝ կապված ուկրաինական թափառող ականների ջրում կուտակումների հետ։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Բոսֆորում չեզոքացված օբյեկտը ծովային ական է եղել: Այդ կապակցության թուրքական կողմը Բոսֆորի նեղուցում հակաականային միջոցառումներ է իրականացնում։
  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի այսօրվա գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ դաշինքի երկրների ղեկավարների ճնշող մեծամասնության մոտ գերակշռում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անարդյունավետության մասին կարծիքը։ Անդրադառնալով C-400-ների՝ Ուկրաինային փոխանցելու հավանականությանը, Էրդողանը նշել է՝ «C-400 զենիթահրթիռային համակարգերը թուրքական սեփականությունն են և դրանք Ուկրաինային հանձնելու մասին խոսք լինել չի կարող։ Այդ հարցը փակ է»։
  • «Reuters» գործակալությունը գրել է, թե Թուրքիան, Իսրայելն ու ԱՄՆ-ն քննարկել են Թուրքիայի տարածքով Իրաքյան Քուրդստանից Եվրոպա գազի մատակարարման հնարավորությունը։
  • Մարտի 13-ին Իրանի ԻՀՊԿ-ի կողմից բալիստիկ հրթիռներով հասցված հարվածները Էրբիլում գտնվող իսրայելական հետախուզական օբեկտներին շոկ էր առաջացրել ողջ տարածաշրջանում։ Սակայն թիրախի ընտրությունը չի սահմանափակվել միայն իսրայելական օբյեկտներով, այլ 12 հրթիռների մեծ մասը խոցել է քուրդ գործարարի առանձնատունը, ով կապված է Իրաքյան Քուրդիստանի էներգետիկ սեկտորի հետ։ Մի շարք պաշտոնյաների կարծիքով՝ հարձակումը ծրագրվել է որպես ազդանշան տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին, որի հիմնական նպատակն էր խափանել այն ծրագիրը, որով Քրդստանից գազը Իսրայելի միջնորդությամբ կգնա Թուրքիա և Եվրոպա:
  • Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը CNN TÜRK-ի հետ զրույցում հայտնել է, որ F-16 կործանիչների հարցով իրենք Անկարայում ԱՄՆի ռազմական կցորդի միջոցով դիմել են Վաշինգտոնին։ Խոսել են ամերիկացի գործընկերների հետ, որից հետո ամերիկյան կողմը 2 անգամ պատվիրակություն է գործուղել Թուրքիա։ Տեղի են ունեցել մի շարք քննարկումներ պատվիրակությունների ձևաչափով, որոնք, ըստ Հուլուսի Աքարի, անցել են բավականին դրական և կառուցողական մթնոլորտում։ Թուրքական աղբյուրը շեշտում է, որ նախատեսվում է F-35-ի համար Թուրքիայի վճարած գումարը փոխանցել F-16-ի գնմանն ու արդիականացմանը, բայց հայկական և հունական լոբբին ճնշում են բանեցնում գործըթնացի վրա, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսը հավանություն չտա ու վաճառքը չկատարվի։

Իրան

  • Իրանը Եմենում Սաուդյան Արաբիայի նոր ռազմական գործողության ֆոնին կարող է «փակել» Օրմուզի նեղուցը նավթային տանկերների համար, ինչը բացասաբար կազդի Եվրոպայի և ԱՄՆ-ի վրա, որոնք ակտիվորեն փորձում են հրաժարվել ռուսական նավթից:
  • Իրանական հետախուզության տվյալներով՝ Ադրբեջանի «Սիթալչայ» ավիաբազան տրամադրվել է Իսրայելին, որպես իսրայելական ռազմական ավիացիայի և անօդաչուների տեղակայման հիմնական բազա:
  • Կատարի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի պաշտոնական ռազմական կառույցի մի մասն է, և այդ կառույցը պետք է հարգել։

Իրաք

  • Իրաքը բետոնե պատնեշ է կառուցում Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող 10 կիլոմետրանոց հատվածում, որպեսզի կանխի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ներթափանցումը։
  • Իրաքի հյուսիսում թուրքական զինուժի իրականացրած գործողությանարդյունքում չեզոքացվել է PKK-ի երեք զինյալ։

Սիրիա

  • Սիրիայի Հալեպ նահանգում թուրք զինվորականները հայտնվել են գնդակոծության տակ, կան զոհեր ու վիրավորներ, մասնավորապես հակատանկային կառավարվող հրթիռով հարված է հասցվել թուրքական «Kirpi II» զրահամեքենային Հալեպի հարավ-արևմուտքում գտնվող Կաֆր-Նուրան շրջանում։ Ի պատասխան՝ Թուրքիայի զինված ուժերը հրետանային կրակ են բացել կառավարական ուժերի օբյեկտների ուղղությամբ։
  • Սիրիական հրետանին կրակ է բացել Հալեպի արևմտյան ծայրամասերում գտնվող թուրքական դիտորդական կետի վրա: Թուրք զինվորականների վիրավորվելու մասին տեղեկություններ են շրջանառվել։
  • Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ԱՄԷ-ի և Եգիպտոսի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Սիրիային՝ Արաբական պետությունների լիգա վերադարձնելու և Սիրիայի տարածքից իրանական կազմավորումների դուրսբերման հնարավորությունները:
  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել գրոհայինների օբյեկտներին Իդլիբից արևելք ընկած Մաարաթ ան Նաաման քաղաքի ծայրամասում:

Իսրայել

  • Իսրայելի պաշտպանության բանակը «Աերոստատի» բազայի վրա հնարավոր հրթիռային հարձակման մասին ազդարարող նախազգուշացման լրացուցիչ համալիր է տեղակայել։
  • Իսրայելի ռազմաօդային ուժերը հինգերորդ սերնդի F-35i «Adir» երեք նոր կործանիչ են ստացել՝ ազգային ռազմաօդային ուժերի կազմում դրանց թիվը հասցնելով 33 միավորի:
  • Իսրայելի Հադերա քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական ակտ։ Ըստ տեղեկությունների չեզոքացված ահաբեկիչները եղել են «ԻՊ» խմբավորման ներկայացուցիչներ։ Ավելի ուշ ԻՊ խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Հադերայի ահաբեկչական ակտի առնչությամբ։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հատուկ ծառայություններին կոչ է արել արագ ադապտանալ նոր սպառնալիքին երկրի տարածքում երկու ահաբեկչություններից հետո, որոնց պատասխանատվությունը ստանձնել Է ԻՊ ահաբեկչական խմբավորումը:

Աֆղանստան

  • Պակիստանի միջգերատեսչական հետախուզության պետ, գեներալ Նադին Ահմեդ Անջումը ժամանել է Քանդահար, որտեղ կմասնակցի «Թալիբանի» առաջնորդների խորհրդակցությանը: Հանդիպման արդյունքում կարող են խոշոր կադրային փոփոխություններ տեղի ունենալ Աֆղանստանի կառավարությունում։
  • Աֆղանստանի ազգային անվտանգության «09» ստորաբաժանման նախկին սպան ձերբակալվել է Քունդուզի շրջանի Ալիաբադի ճանապարհին և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնի է դարձել որ նա սպանվել է։

ՆԱՏՕ

  • Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների, համագործակցության և անվտանգության մասին հիմնարար ակտը դադարել է գոյություն ունենալ։
  • ՆԱՏՕ-ում մտահոգություն են հայտնել, որ Ուկրաինային մատակարարվող զենքի մեծ մասը չի հասնում այդ երկրի ԶՈւ մարտական ստորաբաժանումներին, այլ հայտնվում է ռազմականացված տարբեր կազմավորումների ու ծայրահեղականների ձեռքում:
  • ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքներով պայմանավորվել են ուժեղացնել դաշինքի արևելյան թևը՝ տեղակայելով 4 մարտական խմբեր Ռումինիայում, Բուլղարիայում, Հունգարիայում և Սլովակիայում: Ստոլտենբերգը ևս մեկ տարով կմնա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ուկրաինայի իրադրության պատճառով: Պայմանավորվել են ուժեղացնել նաև Ուկրաինայի աջակցությունը, այդ թվում՝ քիմիական, միջուկային և կիբեռսպառնալիքներից պաշտպանվելու համար։ ՆԱՏՕ-ն կմեծացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալները, նրան կփոխանցի սպառազինության լրացուցիչ համակարգեր, ներառյալ նաև ՀՕՊ միջոցներ:
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում քիմիական զենքի ցանկացած կիրառում ամբողջովին կփոխի հակամարտության բնույթը:
  • Լեհական կողմի առաջարկությունները ոչ թռիչքային գոտի կիրառելու և Ուկրաինայի տարածքում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ մերժվել են ՆԱՏՕ-ի անդամների կողմից:
  • Նորվեգիայում անցկացվում են ՆԱՏՕ-ի «Cold Response» լայնածավալ զորավարժությունները՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «B-52H Stratofortress» ռազմավարական ռմբակոծիչների ներգրավմամբ։
  • ԱՄՆ ՌԾՈւ-ն Գերմանիա կուղարկի «EA-18G Growler» ռադիոէլեկտրոնային պայքարի վեց ինքնաթիռ՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևում Ռուսաստանին հակազդելու համար:

ՀԱՊԿ

  • ՀԱՊԿ-ում խորհրդակցություններ են անցկացրել ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերի շուրջ։
  • ՌԴ ՊՆախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ՊՆախարարի հետ՝ քննարկելով տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: