Կուլեբան խոսել է Ստամբուլում Ռուսաստանի հետ կայանալիք բանակցությունների մասին

Երկուշաբթի օրը՝ մարտի 28-ին, Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ուկրաինական լրատվամիջոցների եթերում խոսել է Ռուսաստանի հետ Ստամբուլում սպասվող բանակցությունների մասին։ Գրում է iz.ru-ն:

Նրա խոսքով՝ նվազագույն ծրագիրը ներառում է հումանիտար հարցերի քննարկում, առավելագույնը՝ հրադադարի ռեժիմ և դրա շուրջ կայուն համաձայնության ձեռքբերում։

Նա նշել է, որ այս պահին կողմերը ոչ մի կետի շուրջ համաձայնության չեն եկել։

Կուլեբան նաև ընդգծել է, որ ուկրաինական կողմը պատրաստ չէ զիջել տարածքները, ժողովրդին և ինքնիշխանությունը։

Բացի այդ, նա խոստովանել է, որ կողմերը կարող են ցրվել, եթե Ռուսաստանի Դաշնությունը շարունակի խոսել վերջնագրերով: Կուլեբան նաև խորհուրդ է տվել ուկրաինական պատվիրակության անդամներին «ոչինչ չխմել, չուտել և ձեռք չտալ որևէ բանի»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։