Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը անցկացնել Ստամբուլում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը անցկացնել Ստամբուլում։ Այս մասին կիրակի օրը՝ մարտի 27-ին, հայտարարել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ Գրում է  iz.ru-ն:

Նշվում է, որ իր ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը հայտարարել է Ուկրաինայում հրադադարի շուտափույթ հաստատման անհրաժեշտության մասին, ինչպես նաև վստահեցրել է Պուտինին, որ Թուրքիան կշարունակի նպաստել Մոսկվայի և Կիևի միջև զինադադարի հաստատմանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։