Ադրբեջանի առաջնային նպատակը Քարագլխի բարձունքի նկատմամբ լիակատար վերահսկողության ապահովելն է և այս պահին այդ ուղղությամբ են աշխատում

Ադրբեջանի առաջնային նպատակը Քարագլխի բարձունքի նկատմամբ լիակատար վերահսկողության ապահովելն է և այս պահին այդ ուղղությամբ են աշխատում։

Երեկ հայկական ստորաբաժանումներին հաջողվել էր նրանց առաջընթացը դեպի Քարագլուխ դանդաղեցնել/կանգնեցնել, սակայն այսօր այդ ուղղությամբ շարժը շարունակվում է։

Դեռ պարզ չէ, թե այդ բարձունքի նկատմամբ հնարավոր վերահսկողություն ստանալուց ու ամրապնդվելուց հետո, որն է լինելու նրանց հաջորդ քայլը։

Համենայնդեպս, եթե ադրբեջանցիներին հաջողվի իրենց առաջնային նպատակին հասնել, ապա այդ ճակատում դա նրանց մարտավարական մեծ առավելություն կապահովի։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից