Շառլ Միշելը վերընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահ

Շառլ Միշելը վերընտրվել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով՝ մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը։ Այս մասին ասվում է ԵՄ գագաթնաժողովի հայտարարության մեջ։

«Եվրոպական խորհուրդն այսօր վերընտրեց Շառլ Միշելին որպես նախագահ երկրորդ ժամկետով՝ երկուսուկես տարի ժամկետով՝ 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը»,- նշված է հայտարարության մեջ։