Ոչ մի հայտարարություն կամ թուղթ հետ չի կանգնեցնելու Բաքվի բռնապետին

Բաքվի բռնապետական վարչախումբը ստացել է նոր՝ գազային, լծակ Արցախի Հանրապետության հանդեպ իր մարդատյաց և բարբարոսական քաղաքականությունն առաջ մղելու համար, և մտածել, թե միջազգային հանրությանն ուղղված աղերսներով հնարավոր կլինի լուծել մեզ համար կենսական այս խնդիրը, կարծում եմ՝ մանկամտություն է։

Բացահայտ լկտիությամբ և արցախահայության նկատմամբ ցեղասպան քաղաքականությամբ աչքի ընկնող Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բռնապետը և նրա վարչախումբը պետք է հասկանան, որ ցանկացած այսպիսի հեռագնա ցեղասպանական գործողության դեպքում ստանալու են անզուգաչափ հակահարված ոչ թե և ոչ միայն հայտարարությունների մակարդակում, այլ նաև վտանգվելու է այս քաղցկեղային գոյացության էներգետիկ կենսապահովումը, դիցուք, Բաքու-Կարին (Էրզրում) գազատարի աշխատանքը ոչ կոնվենցիոնալ մեթոդներով խաթարելու առումով։

Ի վերջո, ժամանակն է սա հստակորեն հասկանալ և պատրաստվել սրան, քանզի ոչ մի հայտարարություն կամ թուղթ հետ չի կանգնեցնելու Բաքվի բռնապետին Արցախի Հանրապետության մեր ազգակիցների նկատմամբ նաև գազային լծակի կիրառմամբ «սպիտակ» ցեղասպանության լկտի քաղաքականությունից։

 

Վարդան Ոսկանյան