2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 24

Սկիզբը` այստեղ 

Գիտե՞ք ով է Նեռը… Դե, իհարկե, պատկերացնում եմ հիմա ձեզանից ոմանց կամ միգուցե շատերի պատասխանը` էն փրչոտ ալկաշը, ներքին թիվ 1 թշնամին, գերագույն գլխավոր սրիկան և այլն, և այլն…

Ոչ, սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Նեռը մեր ներսում է, մեր երկրում, նրանք նեռիկին շփոթում են Նեռի հետ: Աշխարհը բազմաթիվ նեռիկներ է տեսել անցյալում, ներկայում էլ միայն մի նեռիկ չէ, որ կա, բայց Նեռը (հակաքրիստոսը), որի մասին հիշատակված է Աստվածաշնչում, մասնավորապես, Հովհաննեսի Հայտնությունում, մեկն է (եթե արդեն ծնվել է) կամ մեկն է լինելու… Գալով ասպարեզ, ըստ մարգարեության, նա ինչ-որ մի պահից հասնելու է համաշխարհային տիրապետության, այսինքն` լինելու է Համաշխարհային կառավարիչ, իսկ եթե լինելու է Համաշխարհային կառավարիչ, ուրեմն լինելու է նաև Համաշխարհային կառավարություն:
Անհնար է Համաշխարհային կառավարության ստեղծումը և Նեռի ասպարեզ գալն առանց միաբևեռ աշխարհակարգի հաստատման, որին այսօր ձգտում է հասնել ԱՄՆ-ը: Այսօր աշխարհը բազմաբևեռ է (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան), մինչդեռ միաբևեռ աշխարհակարգի դեպքում է միայն, որ բոլոր պետությունները, կամա թե ակամա, կարող են ընդհանուր հայտարարի գալ Համաշխարհային կառավարության ստեղծման հարցում` ենթարկվելով գերիշխող պետությանն ու վախենալով նրանից: Տրամաբանական ոչ մեծ կարողությունը բավական է սա հասկանալու համար:

Միաբևեռ աշխարհակարգի ձգտող Միացյալ Նահանգների համար նշված աշխարհակարգի հաստատման ճանապարհին եղած ամենամեծ խոչընդոտը Ռուսաստանն է (չհպատակվողներից, չհնազանդվողներից, դիմադրության օջախներից ռազմական առումով ամենահզորը), ապա Չինաստանը (տնտեսական առումով ամենահզորը), Հյուսիսային Կորեան, Իրանը:

Առավել կարևորելով դիմադրող պետության ռազմական հզորությունը, ԱՄՆ-ը հարվածի սուր սլաքն ուղղել է Ռուսաստանի կողմը, առաջնահերթ է համարել, նախ, Ռուսաստանը շարքից հանելը, շատ լավ հասկանալով, որ դրանից հետո Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան ենթարկեցնելը, որպես դիմադրության օջախ, շարքից հանելը միանգամայն լուծելի խնդիր է և ընդամենը ժամանակի հարց: Հիմա արդեն հասկանալի՞ է, թե ինչու են ԱՄՆ-ը և նրա գլխավորությամբ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի և ուկրաինացիների միջոցով պատերազմում Ռուսաստանի դեմ…

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը, ТАСС-ի տեղեկացմամբ, ասել է, որ Ռուսաստանի և այլ ինքնիշխան երկրների հետ առճակատվելով, հավաքական Արևմուտքի վերջնական ու գլխավոր նպատակը միաբևեռ աշխարհի վերածնունդն է:

Այո, դա Արևմուտքի նպատակն է, բայց, ընդգծում ենք, միջանկյալ, և ոչ թե վերջնական ու գլխավոր նպատակը:

Հավաքական Արևմուտքի, համենայն դեպս, այն առաջնորդող ԱՄՆ-ի վերջնական ու գլխավոր նպատակը Համաշխարհային կառավարության ստեղծումը, ձևավորումն է և Համաշխարհային կառավարչին` Նեռին, իշխանության բերելը: Այս առումով միաբևեռ աշխարհակարգի հաստատումը կարելի է նաև միջոց համարել վերոնշյալ վերջնական ու գլխավոր նպատակին հասնելու համար: Եթե ինձ չեք հավատում, Պարգև սրբազանի հարցազրույցը լսեք, նրան հարցրեք: Սրբազանն ասում էր, որ աշխարհում ընթացող պատերազմների հիմնական նպատակը ոչ թե այն է, ինչ երևում է մակերեսին` հակառակորդի տարածքները գրավել, նրա հանածո և մյուս պաշարներին տիրանալ և այլն, և այլն, այլ այդ պատերազմների ետևում կանգնած ուժերի կողմից Նեռին իշխանության բերելը:

Այնպես որ, բոլորին արդեն պետք է պարզ լինի, թե իրենց հակառուսական ագրեսիվ քարոզչությամբ, գործունեությամբ, միաժամանակ այդպիսով Սատանայի ծառաների` ԱՄՆ-ի, Արևմուտքի ջրաղացին ջուր լցնելով ու նույնիսկ նրանց գովքն անելով, թեկուզ գուցե չիմանալով, անգիտակցաբար, բայց իրականում ինչ նպատակի են ծառայում «Սասնա ծռեր» և «Ազգային- ժողովրդավարական բևեռ» կոչվածները, ԱԺԲ պարագլուխները` խորհրդի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Լևոն Չուգասզյանը, Ժիրայր Սէֆիլեանը (Սեֆիլյանը), Արա Պապյանը, Վահե Գասպարյանը, Հայկ Մարտիրոսյանը և ուրիշներ, ինչպես նաև «Սասնա ծռեր»-ի և ԱԺԲ-ի կազմում չգտնվող առանձին քաղաքական գործիչներ, ինչպես, օրինակ, իր հակառուսական քարոզչությամբ հայտնի Լևոն Շիրինյանը:

«Որևէ կասկած չկա, որ կանոններից մեկը, որն Արևմուտքը ցանկանում է իրագործել, ցանկացած մրցակցի զսպումն է,- «РИА Новости»-ի տեղեկացմամբ, ասել է Լավրովը:- Հիմա, ահա, Ռուսաստանն է, հաջորդը հայտարարված է Չինաստանը, կամ այս ամենը տեղի կունենա զուգահեռաբար։ Եվ կանոնների վրա հիմնված այս աշխարհակարգի նպատակը հանդիսանում է, ոչ ավել, ոչ պակաս, միաբևեռ աշխարհի լիակատար վերածնունդը»։

ՌԴ արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը տապալել է Արևմուտքի հակառուսական նախագիծը (սրա ներքո հավանաբար պետք է հասկանալ միաբևեռ աշխարհակարգի հաստատումը)։ Լավրովի խոսքով՝ արևմտյան երկրների թշնամական ծրագրերի համապատկերին Մոսկվան այլընտրանք չուներ մարտական գործողություններ սկսելու հարցում։ Նա հակառուսական լայնածավալ պատժամիջոցներն անվանել է «Արևմուտքի արձագանքն իր ծրագրերի ձախողմանը»։

Տա Աստված` հենց այդպես էլ լինի, այսինքն` Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը տապալած լինի կամ թեկուզ տապալի Արևմուտքի հակառուսական, միաժամանակ նաև մարդկության դեմ ուղղված և հակաաստվածային նախագիծը:

Բայց միաժամանակ նկատի ունենանք, որ Արևմուտքը, մասնավորապես, Միացյալ Նահանգներն իր հակառուսական նախագիծը, առայժմ թեկուզ մասամբ, կարողացել է իրականություն դարձնել` իր կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ների, սորոսական և այլ ՀԿ-ների ու գործիչների, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության, մի խոսքով, իր հինգերորդ շարասյան միջոցով Ուկրաինայի բնակչության մի մասի գիտակցության թունավորում, նրանց տրամադրում Ռուսաստանի ու ռուսների դեմ ու թշնամության սերմանում, Մայդանի նախապատրաստում և իրականացում… Հիմա էլ հասավ ռուս- ուկրաինական լայնածավալ ռազմական հակամարտության բռնկմանը:

Ինչ վերաբերվում է այժմ կիրառվող ու գնալով սաստկացող հակառուսական լայնածավալ պատժամիջոցներին, ապա դրանք նույնպես Արևմուտքի հակառուսական նախագծի մաս են կազմում և կիրառվելու էին նաև այն դեպքում, եթե Ռուսաստանը փետրվարի 24-ին կանխիչ բնույթ ունեցող հատուկ ռազմական գործողություն չսկսեր ու ստիպված լիներ զորք մտցնել թեկուզ միայն Դոնբաս` այնտեղ ուկրաինական բանակի լայնածավալ ներխուժումից հետո: Վերոնշյալ պատժամիջոցներով Արևմուտքը նպատակ ունի խեղդել Ռուսաստանի տնտեսությունը, ֆինանսատնտեսական համակարգը, ի վերջո, երկիրը, ինչի առնչությամբ իր թշնամական բաղձանքը վերջերս հրապարակայնորեն ու ցինիկաբար արտահայտեց Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը:

Իր օղակներն աստիճանաբար սեղմող վիշապօձ հիշեցնող Արևմուտքի պատժամիջոցների վերջնանպատակը Ռուսաստանում լրջագույն ճգնաժամ, սոցիալական պայթյուն, բունտ և քաոս առաջացնելով, Պուտինի ու նրա վարչախմբի տապալումն է, ինչին Ռուսաստանն այս պահին հաջողությամբ դիմագրավում է (ապացույցներից մեկը` վերջին օրերին ռուբլու փոխարժեքի անկման կասեցումը ու նույնիսկ բարձրացումը):

 

Արթուր Հովհաննիսյան