Սի Ծինփինը Բայդենի հետ զրույցից հետո շարունակել է Ռուսաստանի հետ մերձեցումը

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները բացահայտեցին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության վերաբերյալ նրանց դիրքորոշումների խորացող տարաձայնությունները, ասվում է ամերիկյան «Փոլիտիկո» հրատարակության նյութում։

Բայդենը չի կարողացել համոզել Սի Ծինփինին՝ պարտավորվել օգտագործելու Չինաստանի ազդեցությունը ՌԴ հատուկ գործողությունը դադարեցնելու համար, նշում է «Փոլիտիկոն»: Ընդհակառակը, երկու առաջնորդների միջև զրույցը Չինաստանի նախագահին դրդեց բացահայտ քննադատության ենթարկել ԱՄՆ-ի դերը ինչպես ուկրաինական ճգնաժամի, այնպես էլ Թայվանի հարցում, ասվում է հոդվածում։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Բայդենի հետ Սի Ծինփինի զանգից մի քանի ժամ առաջ ենթադրում էր, որ Չինաստանի ցանկացած որոշում ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ դժվար թե արդարացնի ԱՄՆ-ի սպասումները»,- գրում է «Փոլիտիկոն»։ Փոխարենը, Չինաստանը կարծես թե ամրապնդում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ և դեմ է գործողությունը դադարեցնելու Վաշինգտոնի փորձերին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

ՌԴ Զինված ուժերից նշում են, որ թիրախավորում են միայն ռազմական ենթակառուցվածքները և ուկրաինական զորքերը։