«Խաղաղության դարաշրջան» չբացած Ասադը իր մղած համառ պայքարով ոչ միայն փրկեց Սիրիան վերջնական կործանումից, այլև գուցե և քավեց դրանից առաջ գործած սխալները․ Թուրքագետ

11 տարի առաջ՝ 2011 թ. սկսվեց Սիրիա պետությունը բաժան-բաժան անելու գործողությունը, որը, ինչպես ընդունված էր պոստմոդեռնի աշխարհում, կոչվեց հնչեղ ու ոչինչ չասող անունով՝ «Արաբական գարուն»։

Քաղաքացիական դաժան պատերազմով ուղեկցվող այս պայքարը դեռ չի ավարտվել, սակայն սիրիական պետության մեծ մասը փաստացի փրկել ստացվել է։ Առաջին հերթին այն կամքի շնորհիվ, որը ցուցաբերել է այդ երկրի ղեկավարը՝ Բաշար ալ-Ասադը։ Դաժանագույն պայքար մղելով իր երկրի ներսում ու դրա սահմաններից անդին, «բոլոր ժամանակների բռնապետ» հռչակված Ասադը այսօր՝ 11 տարի անց նորից կարող է կատարել օտարերկրյա այցեր։ Ընդ որում՝ արդեն նաև այն պետություններ, որոնք անմիջապես մասնակից էին իր դեմ պայքարին։ Նկարում վերջինիս առաջին այցն է Արաբական Միացյալ Էմիրություններ առաջին անգամ պատերազմի մեկնարկից հետո։

«Խաղաղության դարաշրջան» չբացած Ասադը իր մղած համառ պայքարով ոչ միայն փրկեց Սիրիան վերջնական կործանումից, այլև գուցե և քավեց դրանից առաջ գործած սխալները, որոնցից ամենակարևորը, թերևս, Թուրքիայի՝ «եղբայրական ու խաղաղ» հարաբերություններ հաստատելու հրավերին անկեղծորեն հավատալն էր, ինչի արդյունքում այսօր Սիրիայի հյուսիսի մի զգալի մասն օկուպացված և բռնակցված է Թուրքիային։

Սա նաև լավագույն հիշեցնումն է, որ Մերձավոր Արևելքում, որտեղ գտնվում է Հայաստանը, միակ գործոնը, որը հարգի է և եղանակ է փոխում, ուժն է։

 

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից