Վահագն Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթակիր (տեսանյութ)

Մարմնամարզության Հայաստանի հավաքականն առաջին մեդալները նվաճեց Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում:

Նախ մեր փորձառու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգթափերում ցույց տվեց երկրորդ արդյունքը և նվաճեց արծաթե մեդալ: Մինչ այդ նա Դոհայի նմանատիպ մրցաշարում բավարարվել էր բրոնզե մեդալով:

Օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը կրկին գերացանց ելույթ ոինեցավ և ճանաչվեց առաջինը: Հիշեցնենք, որ նա ոսկե մեդալ էր նվաճել նաև Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում: