Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը պետական գերատեսչությունների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել կարճաժամկետ ու երկարաժամկետ անելիքների վերաբերյալ: