Ուկրաինայի ՊՆ-ում խոստովանել են, որ կորցրել են ելքը դեպի Ազովի ծով

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը օպերատիվ ամփոփագրում խոստովանել է, որ երկրի զինված ուժերը կորցրել են ելքը դեպի Ազովի ծով։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Օկուպանտները մասամբ հաջողության են հասել Դոնեցկի օպերատիվ տարածքում՝ ժամանակավորապես զրկելով Ուկրաինային ելքից դեպի Ազովի ծով»,- ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության օպերատիվ ամփոփագրում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

ՌԴ Զինված ուժերից նշում են, որ թիրախավորում են միայն ռազմական ենթակառուցվածքները և ուկրաինական զորքերը։