ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը պահանջել է բացահայտել Ուկրաինայի լաբորատորիաների տվյալները

ԱՄՆ-ը պետք է բացահայտի Ուկրաինայում ռազմական կենսաբանական ակտիվության մասին տեղեկատվությունը, խաղաղ նպատակների մասին խոսք լինել չի կարող, երբ Պենտագոնն է կանգնած բոլոր աշխատանքների հետևում, հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք պահանջում ենք ամերիկյան կողմից հնարավորինս շուտ բացահայտել Ուկրաինայի տարածքում գտնվող լաբորատորիաներում ռազմական- կենսաբանական գործունեության մասին տեղեկատվությունը: Ինչպիսի՞ խաղաղ հետազոտությունների մասին է խոսքը, եթե Պենտագոնը կանգնած է բոլոր աշխատանքների հետևում»,- ասվում է հայտարարության մեջ։

Պաշտպանության նախարարությունը նախկինում ներկայացրել է, որ ԱՄՆ-ը ավելի քան 200 միլիոն դոլար է ծախսել Ուկրաինայում լաբորատորիաների աշխատանքի վրա, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմական կենսաբանական ծրագրին և զբաղվել, մասնավորապես, ժանտախտի և սիբիրախտի հարուցիչների հետ: Ռուսական գերատեսչության տվյալներով՝ այնտեղ ձևավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որոնք աշխատում են Պենտագոնի շահերից ելնելով։