17.03.2022․ Ուկրաինայի շուրջ կարևոր իրադարձությունները հակիրճ․ «Հենակետ»
«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարևոր իրադարձությունները։
Բանակցային գործընթաց
- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինային առաջարկում է բացարձակ ընդունելի խաղաղության պայմանագիր, եթե Զելենսկին հիմա չստորագրի դա, ապա շուտով նա պետք է ստորագրի հանձնման ակտը։ Ռուսաստանն այս պատերազմում չի պարտվի։
- Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է հանդիպում կազմակերպել Զելենսկու և Պուտինի միջև։
- Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտից հետո առաջիկա շաբաթների ընթացքում։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կարող են տևել մի քանի օրից մինչև մեկուկես շաբաթ։
Ներքաղաքական իրադրություն
- Ուկրաինայի ՆԳ նախարար Դենիս Մոնաստիրսկին հայտարարել է, որ Ուկրաինայում արդեն չկան այնպիսի վայրեր, որտեղ ակնհայտ ռազմական սպառնալիք չլինի։
- Ռոսգվարդիայի զինծառայողները ապահովում են Կախովի հիդրոէլեկտրակայանի անվտանգությունը:
- Մարիուպոլ քաղաքը գտնվում է ռուսական զինուժի վերահսկողության տակ։ Քաղաքը լքում են խաղաղ բնակիչները։
- ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր գրեթե 300 հազար մարդ արդեն տարհանվել է, այդ թվում՝ 60.684 երեխա։ Վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի վտանգավոր շրջաններից տարհանվել է ավելի քան 12000 մարդ, այդ թվում՝ ավելի քան 2000 երեխա։ Մարտի 2-ից Ռուսաստանից Ուկրաինա է հասցվել ավելի քան 3000 տոննա մարդասիրական բեռ, իրականացվել է 385 մարդասիրական ակցիա։
Արտաքին քաղաքական իրադրություն
- Սպիտակ տունը դիտարկում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից բացառելու հնարավորությունը, տարածաշրջանային ապաէսկալացման հեռահար հաշվարիկից ելնելով։
- Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը Մերձդնեստրից։ Քիշնևը պատրաստ է գտնել և իրականացնել այդ հարցի խաղաղ ճանապարհով դիվանագիտական և քաղաքական լուծումը։
- Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի միջամտի Ուկրաինայի հակամարտությանը։
- Ուկրաինան դիմել է Ճապոնիային՝ արդիական արբանյակային լուսանկարներ տրամադրելու խնդրանքով ռուսական զորքերի տեղակայման վայրերի վերաբերյալ։
- 2016 թվականից՝ Ուկրաինայի տարածքում կենսաբանական զենքի ուսումնասիրման նախագծերի իրականացման պահից, Վաշինգտոնը և Կիևը միտումնավոր լռում են դրանց մասին միջազգային զեկույցներում՝ չնայած նրանց ակնհայտ ռազմա-կենսաբանական ուղղվածությանը։ Հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ ներկայացնելով փաստաթղթերի մեծ փաթեթ։
- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ավելացնի ներդրումները պաշտպանության մեջ, որպեսզի պատրաստ լինի բարձր ինտենսիվության հնարավոր զինված հակամարտությանը:
- Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև ռուս-ուկրաինական բանակցային գործընթացը։
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ հասկանում է Վլադիմիր Զելենսկու հուսահատությունը և խոստացել է շարունակել զենքի մատակարարումը:
- ՄԱԿ-ում հայտարարել են, որ անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել Դոնեցկին «Տոչկա-Ու» հրթիռով հարվածելու փաստի առնչությամբ։
Ռազմական իրադրություն
- Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մոտ ժամանակներս նոր տեղեկատվություն կտրամադրի Ուկրաինայում ամերիկյան բիոլաբորատորիաների աշխատանքի և կենսաբանական զենքի բնագավառում մշակումների մասին:
- Ռուսական ԱԹՍ-ների վերահսկողության միջոցներով արձանագրվել է Կիևի մարզում ուկրաինական ուժայինների քողարկված դիրքերի ոչնչացումը։ Ռուսական ԱԹՍ-ների նկարահանած կադրերում նաև երևում են, որ ռուսական զինուժը ուկրաինայում գործի է դրել ԶՈւ կազմում ամենահզոր 203մմ-անոց «Մալկա» ինքնագնաց հրետանային կայանքները։
- Ռուսական ստորաբաժանումները խոցել են ուկրաինական ՍՈւ-25 կործանիչ, ինչպես նաև ՌԴ օդատիեզերական ուժերի և ՀՕՊ-ի կողմից խոցվել է Ուկրաինայի ԶՈւ ՄԻ-24 հարվածային ուղղաթիռը:
- ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ռուսական դեսանտայինները դիրքավորվում և ամրապնդվում են Կիևի մարզում։
- Ուկրաինայի զինուժը «Գրադ» ՀԿՌՀ-ներով գնդակոծել են Ստախանով բնակավայրը, արձակվել է մոտ 40 արկ։
- Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ չեչեն հատուկ նշանակության ջոկատի մարտիկները շարունակում են գործողություններ իրականացնել Մարիուպոլում։
- Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը հայտարարել է, որ Սլովակիայի ՌՕՈւ-ի սպառազինության մեջ գտնվող միակ Ս-300 զենիթահրթիռային համալիրները կարող են հանձնել Ուկրաինային, եթե նրան համարժեք փոխարինում գտնվի։
- Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է Լեհաստանում Scud Saber զենիթահրթիռային համակարգերի և 100 զինվորականների տեղակայման մասին։
- Ռուսական զորքերը մտել են Խերսոնի շրջանի Ալյոշկի քաղաք։ Հայտնել է քաղաքապետ Ռիշչուկը։ Ռուսական ստորաբաժանումները մտել են Չերնիգով քաղաք։ «Սմերչ» ՀԿՌՀ-ները կրակ են վարել Խերսոնի ուկրաինական ստորաբաժանումների ուղղությամբ։
- ԴԺՀ-ի ազգային միլիցիայի զինծառայողները Մարինկա բնակավայրի համար մարտերի ընթացքում հայտնաբերել են Կիևի կողմում մարտական գործողություններին ամերիկացի ռազմական հրահանգիչների մասնակցության ապացույցներ։ Զոհերի մեջ հայտնաբերվել են կապիտան Մայքլ Հաքերնի, լեյտենանտ Լոգան Շամի և լեյտենանտ Քրուզ Թոբլինի փաստաթղթերը։
- Ուկրաինացի ուժայինները հրթիռային հարված են հասցրել Մելիտոպոլին, որը գտնվում է ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ։ Արձակված «Տոչկա-Ու»-ի երկու հրթիռներ խոցվել են ռուսական ստորաբաժանումների ՀՕՊ-երի կողմից։
- Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյն Փսակին հայտնել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են գրեթե ամեն օր:
- Նիկոլավևի և Խերսոնի տարածքում ՀՕՊ միջոցներ են աշխատում։ Քանի որ տեղի է ունենում հրթիռակոծություն։
- Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները գրավել են Խարկովի մարզի Իզյում քաղաքը, ինչպես նաև թիկունքային ստորաբաժանումներն ուժեղացնում են դեպի Կիևի ուղղությամբ առաջավոր շարասյուներ հնարավոր գրոհից առաջ:
- Ուկրաինայի ՊՆ-ն ներկայացնելով մարտի 17-ի օպերատիվ իրավիճակը, նշել է, որ ռուսական ուժերը կորցրել են հարձակողական ներուժը և կանգ են առել բոլոր ուղղություններով, ինչպես նաև ունեն լոգիստիկայի հետ կապված էական խնդիրներ և շարունակում են կորուստներ կրել։ Ըստ ՊՆի` միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտմամբ ռուսները շարունակում են պատանդներ վերցնել և սպանել խաղաղ բնակիչներին։ Մարիուպոլ քաղաքը շարունակում է մնալ պաշարման մեջ։ ՌԴ ԶՈւ 4-րդ բանակի 960-րդ գրոհային ավիացիոն գնդի ավիացիոն ստորաբաժանումները զգալի կորուստներ են կրել: Թռիչքային անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը խիստ անբավարար է։ Շարունակվում են Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին չմասնակցելու պատճառով պաշտոնանկության դեպքերը։ Ուկրաինացի պաշտպանները զգալի կորուստներ են հասցրել Արևմտյան ռազմական օկրուգի 252-րդ մոտոհրաձգային գնդի ստորաբաժանումներին, որոնք կռվում են Խարկովի և Իզյումի շրջաններում։ Կորցրել է անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի առնվազն 30 տոկոսը։ Բացի այդ, պաշտպանության ուժերի դիվիզիաների գործողության արդյունքում սպանվել է 3-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար գնդապետ Իգոր Նիկոլաևը»։
- ՌԴ ՊՆ-ն ներկայացնելով մարտի 17-ի օպերատիվ իրավիճակը, հայտարարել է, որ Ռուսաստանի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը Բելկի գյուղի օդային տարածում խոցել են մեկ ուկրաինական Մի-24 ուղղաթիռ, ինչպես նաև հինգ ԱԹՍ։ Օպերատիվ-մարտավարական, բանակային ինքնաթիռները և անօդաչու սարքերը խոցել են Ուկրաինայի 29 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ զինամթերքի ևս 6 պահեստ և Ուկրաինայի զինված ուժերի ռազմական տեխնիկայի կուտակման 14 վայր։ Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել են ուկրաինական 182 ինքնաթիռ և ուղղաթիռ, 177 ԱԹՍ, 1393 տանկ և այլ զրահատեխնիկա, 134 հրթիռային կայանք, 523 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1182 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։
Միջազգային մամուլ
- «CNN»-ը հայտնել է, որ Չերնիգովում զոհվել է ԱՄՆ քաղաքացի։
- «Reuters»-ը գրել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի ուղևորությունն Աբու Դաբի և Էր Ռիադ ավարտվել է ձախողմամբ, քանի որ Բորիս Ջոնսոնը չի կարողացել ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններում հասնել համաձայնության, որ վերջիններս մեծացնեն նավթի արդյունահանման ծավալները Եվրոպայում վառելիքի ռեկորդային գնաճը մեղմելու համար։
- «Forbes» ամերկյան պարբերականը գրել է, որ արևմտյան պատժամիջոցները ցավալի հարված են հասցրել ռուսական տնտեսության սրտին, Չինաստանը գնալով ավելի շատ է դիտարկվում որպես Վլադիմիր Պուտինի փրկիչ՝ օգնելու Ռուսաստանի տնտեսությանը դիմակայել իր առջև ծառացած խնդիրները։ Ուստի Ռուսաստանի համար չափազանց կարեւոր է նավթի ու գազի նոր գնորդներ գտնելը, իսկ հիմնական թեկնածուն Չինաստանն է։
- Ըստ «Military Watch»-ի Ուկրաինայում հակամարտությունը ցույց է տվել Ռուսաստանի ռազմական ներուժը, հատկապես ճշգրիտ հարվածների համար բալիստիկ և թեւավոր հրթիռների լայնածավալ օգտագործման շնորհիվ:
- Ֆրանսիացի ռազմական ստրատեգ Պիեռ Սերվինը գերմանական «Der Spiegel» ամսագրի հետ զրույցում ասել է. «Եվրոպայում ոչ մի երկիր ի վիճակի չէ ուղղակի զինված հակամարտության դեպքում հաղթել Ռուսաստանին։ Եվրոպացիներն իրենց ենթարկեցին ռազմական կաստրացիայի՝ տարիներ շարունակ հույսը դնելով միայն ՆԱՏՕ-ի, այսինքն՝ ամերիկացիների վրա։ …Մենք՝ եվրոպացիներս, կարծում էինք, որ տնտեսական շահերի անընդհատ աճող փոխկապակցվածությունը մեզ պաշտպանում է այլ երկրների հետ պատերազմներից։ Ուստի սպառազինություն կուտակելն ավելորդ էր թվում, հատկապես, որ ծայրահեղ դեպքում կարելի էր հույս դնել ատոմային վահանի վրա։ …Գերմանիան երկար ժամանակ պատրաստ չէր դրան։ Բայց ուկրաինական շոկից հետո Գերմանիան բոլորովին նոր փուլ է մտել եւ պատրաստվում է միլիարդավոր եվրոներ ներդնել պաշտպանության համար»։