«Մատ թափ տալու փոխարեն՝ էս խողովակն ենք թափ տալիս». ցուցարարները գազի խողովակ էին բերել Փաշինյանին նվեր (տեսանյութ)

Կապիտուլյանտին առանց նվեր չենք թողնի: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը և խոսափողը փոխանցեց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանին, որպեսզի նա ներկայացնի նվերը․

«Մենք բոլորս տեղյակ ենք, որ շուրջ 10 օր Արցախում հումանիտար աղետ է, 10 օր ադրբեջանցիները պարզապես կտրել են արցախահայությանը գազ ունենալու իրավունքից:

Միայն 10 օր հետո սկսվել են իբրև թե խողովակաշարի վերականգնման աշխատանքներ: Երկու արձանագրում. Ոչհարգելի իշխանություններ, կան չհաստատված  տեղեկություններ, ձեր լեզվով ասած՝ օդում կախված, որ այս վերանորոգումները ևս որոշակի զիջումների դիմաց են թույլատրվում: Մենք այսօր բերել ենք գազի խողովակը տալու ձեզ և ասելու, որ մատ թափ տալու կամ նմանատիպ այլ գռեհկաբանությունների փոխարեն մենք այս խողովակն ենք թափ տալիս, և ասում՝ զբաղվեք գործով, որովհետև Արցախն առանց հայերի չի մնալու, բայց դուք առանց իշխանության շատ մոտ ապագայում մնալու եք»:

Այսօր ՀՅԴ-ական և ՀՀԿ-ական երիտասարդները Արտաքին գործերի նախարարության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել, որին միացել են մեծ թվով քաղաքացիներ։ Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի կառավարության շենք: ԱԳՆ և կառավարության շենքերը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք պատ են կազմել:

Մանրամասները՝ տեսանյութում