ԱԺ վերջին ընտրություններում սահմանված շեմը հաղթահարած 4 կուսակցության և դաշինքի կհատկացվի 521 մլն դրամ․ «Պատիվ ունեմ» դաշինքը ցուցակում չկա

ՀՀ կառավարությունն այսօր որոշում կընդունի Ազգային ժողովի աշխատակազմին թույլ տալ 2022 թ պետական բյուջեով նախատեսված մոտ 521 մլն դրամը բաշխել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:

Ըստ նախագծի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընթացիկ տարում կհատկացվի մոտ 268 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությանը՝ մոտ 39 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ մոտ 50 մլն դրամ և «Հայաստան»  դաշինքին՝ մոտ 163 մլն դրամ:

Աջակցություն ստացողների ցուցակում չկա «Պատիվ ունեմ» դաշինքը: