Իսրայելը չեղարկել է Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմը

Իսրայելը չեղարկել է Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմը և էլեկտրոնային թույլտվություն սահմանել։ Մուտքի կանոնների փոփոխության մասին հայտնում է Իսրայելում Ուկրաինայի դեսպանությունը։

Այն քաղաքացիները, որոնք նախկինում Թել Ավիվի տոմսեր էին գնել և մտադիր էին օգտվել առանց վիզայի մուտքի իրավունքից, այժմ բախվում են վիզա տրամադրելու պահանջին։

Երկրի համար չափաքանակ է սահմանվել՝ 5000 այցելու, որն արդեն մասամբ համալրվել է։ Փախստականները կարող են անցնել պետության սահմանը միայն այն դեպքում, եթե նրանք Իսրայելում հարազատներ ունեն կամ երկրի ներքին գործերի նախարարության նախնական թույլտվությունն են ստացել:

Իսրայելը ուղևորության թույլտվության այլընտրանքային կարգ է սահմանել, որը տրամադրում է ՆԳՆ-ն:

«Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի չեղարկումը և էլեկտրոնային թույլտվությունների համակարգի ներդրումը համարում ենք ոչ բարեկամական քայլ, որն անհապաղ պետք է փոփոխության ենթարկվի։ Մենք կոշտ և օպերատիվ ենք արձագանքելու ցանկացած նման քայլի, որը վնասում է Ուկրաինայի և ուկրաինացիների շահերին»,–ի պատասխան ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Ավելի վաղ Եվրամիությունն իր սահմանները բացել էր Ուկրաինայի փախստականների համար։