Կպահե՞նք Արցախը՝ կպահենք և մեր անկախությունը․Կհրաժարվե՞նք Արցախից՝ կկորցնենք նաև Հայաստանը

«ՀԵՐՈՍՆԵՐԸ»

Հայաստանի, այսպես կոչված, իշխանության ոմն ներկայացուցիչ, որը նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, հայտարարում է Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հնարավորությունը։ Կարծում եմ բոլորին պարզ է, որ սույն «գործիչը» չունի ինքնուրույն կարծիք և հնչեցնում է բռնապետիկի դավադիր ծրագիրը։ Նույն օրը Ռուբեն Վարդանյանը հայտարարում է Հայաստանի Ռուսաստանի կազմ մտնելու նպատակահարմարության մասին։ Երկրորդ հայտարարության հետ կապված, հայ «հերոսները» կատաղած հայհոյում են Ռուբեն Վարդանյանին, է՛լ «ինքնիշխանություն», է՛լ «ռսի ստրուկ», է՛լ եսիմ ինչ։ Զարմանալիորեն այս «հերոսները» լռում են առաջին հայտարարության՝ Արցախը հայաթափելու և կորցնելու իշխանության ծրագրի հեռանկարով։ Ի՞նչ հետևություն կարելի է անել՝ այդ «հերոս» կոչեցյալները նույն դավադիր ծրագրի մասնակիցներն են։

Հ․Գ․ Ինձ համար երկու տեսակետներն էլ բացարձակապես անընդունելի են։ Բայց․․․ Կպահե՞նք Արցախը՝ կպահենք և մեր անկախությունը։ Կհրաժարվե՞նք Արցախից՝ կկորցնենք նաև Հայաստանը։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից