Ինչպիսի՞ն կլինի նոր աշխարհակարգը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Նոր Զելանդիայից աշխարհագրական գիտությունների դոկտոր, վերլուծաբան Արմեն Վալեսյանը։

Հաղորդման հյուրի հետ անդրադարձանք ռուս-ուկրաինական պատերազմին՝ բնորոշելով, թե իրականում այդ պատերազմը ի՞նչ ուժերի միջև է և ի՞նչ նպատակների է ծառայում։ Ըստ Արմեն Վալեսյանի՝ պատերազմը Արևմուտքի և ռուսական քաղաքակրթության միջև է, և եթե Ռուսաստանը կարողանա դիմագրավել Արևմուտքին, ապա մենք նոր աշխարհակարգի ձևավորման ականատեսը կլինենք։ Ինչպիսի՞ն է լինելու այդ աշխարհակարգը, և ո՞ր պետություններն են դառնալու դրա հիմնասյուները։

Ի՞նչ դեր է ստանձնելու Հայաստան այդ համաշխարհային զարգացումներում։ Պատասխանելով այս հարցին՝ Արմեն Վալեսյանն ասաց, որ մենք պետք է հստակեցնենք մեր դիրքորոշումն ու բռնած ուղին, քանի որ մի քանի տիրոջ ծառայողները Ուկրաինայի օրինակով պատժվելու են։

Հաղորդման հյուրը ներկայացրեց նոր աշխարհակարգում այսօր մեծ հավակնություններ ունեցող տերությունների դերակատարումը։

Մանրամասները՝ տեսանյութում