Վեդիում ՔՊ-ական տղամարդ թեկնածուն հայտարարագրում գրել է, թե «այրի» է․ hraparak.am

Մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի համայնքում նոր ընտրություններ կանցկացվեն։ Թեկնածուներն արդեն ներկայացնում են իրենց հայտարարագրերը, որտեղ հերթական զավեշտալի դեպքն է գրանցվել ՔՊ-ական թեկնածուներից մեկի կողմից։ Վեդի համայնքի ավագանու թեկնածու Խաչատրյան Համլետն իր գույքի և եկամուտների հայտարարագիրը լրացնելիս ընտանեկան դրությունը նշել է՝ «Այրի»։ Այսինքն՝ տղամարդ թեկնածուն իրեն ամուսինը կորցրած կին է համարում, գրում է hraparak.am–ը։

Կայքը հիշեցնում է, որ նման զավեշտալի դեպք գրանցվել էր նաև Դիլիջանի ընտրությունների ժամանակ, երբ քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն իր սեռը նշել էր «արու», ինչպես կենդանիների դեպքում է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։