Բա չե՞ք ուզում ձեզ ընտրած քաղաքացիներին ներկայացնել, թե այդ ինչ են մեր «դեմը դրել» ադրբեջանցիները

Կրկին ստիպված եմ Ձեր ուշադրությունը դարձնել, թե ինչպես  լիովին անադեկվատ և քաղաքականապես անգրագետ Հայաստանի  իշխանությունները տանում են «հպարտ քաղաքացիներին» և նորմալ հայերին դեպի նոր պատերազմ և պետականության կորուստ։

Արդեն տևական ժամանակ հայասպան օկուպանտ Ադրբեջանը բղավում է մեր երեսին, որ վաղ թե ուշ անպայման «լուծելու է» Հայաստանի և Արցախի  հարցերը՝ համաձայն թուրք-ադրբեջանական հակահայկական  տեսլականի։

Ի պատասխան թուրք վիժվածքների նկրտումների՝ ՀՀ իշխանությունները կամ աչքերը «չռած» լռում են, կամ լուրջ դեմքով  ադրբեջանամետ և թրքահաճո անհեթեթ խոսքեր են դուրս տալիս՝ ամեն կերպ «արդարացնելով» ադրբեջանցիների սադրանքները հայերի հանդեպ։

Ես հիմա իշխանություններին բան չունեմ ասելու, քանզի հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝  անիմաստ եմ  համարում ինչ-որ բան խոսել ադեկվատից դուրս ադրբեջանամետ տեսլականին հարող ուժերի հետ։

Ինձ հետաքրքիր է պարզապես, մի՞թե ՀՀ քաղաքացիները չեն հասկանում, որ թուրքական նախագծի  («խաղաղության դարաշրջանի») շրջանակներում շատ շուտով  թուրք-ադրբեջանական վիժվածքները զենքով և բարձրախոսներով հայտնվելու են Ձեր հարազատ տների և շենքերի բակերում։

Չե՞ք հավատում։ Իզուր, քանզի երկու տարի առաջ եթե հանկարծ մեկը ասեր, որ մենք հայտնվելու ենք նսեմացված և անելանելի դրության մեջ, ապա այդ մարդուն իսկույն կքարկոծեին։

Եվ իմիջայլոց, այդ ի՞նչ հինգ կետերից բաղկացած վերջնագիր են ներկայացրել ՀՀ  իշխանություններին ադրբեջանցիները ուղիղ մեկ տարի առաջ։

Ի՞նչ բովանդակության կետերի մասին է խոսք գնում։

Հասկանանք էլի ինչ հին/նոր կորուստներ և արհավիրքներ են մեզ սպասում թուրքերի և ադրբեջանցիների հետ «բարիշելու» ընթացքում։

Պետք չէ «ամաչել», դուք պարզապես մեզ ասեք, ինչի՞ մասին է խոսում Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Հալաֆ Հալաֆովը…ի վերջո, բա չե՞ք ուզում ձեզ ընտրած քաղաքացիներին ներկայացնել, թե այդ ինչ են մեր «դեմը դրել»  ադրբեջանցիները։

Հն՞

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից