ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ ցուցադրել է առաջխաղացման քարտեզը

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ ցուցադրել է առաջխաղացման քարտեզը, որտեղ երևում են հարավային ուղղությամբ այն շրջանները, որոնք անցել են ՌԴ ԶՈՒ և ԴԺՀ վերահսկողության տակ։

Քարտեզում երևում է, որ ՌԴ ԶՈՒ-ն հասել է Նովոդոնեցկ-Նովոմայորսկ-Եգորովկա բնագծին․ առաջխաղացումը կազմել է 11 կմ:

ՌԴ ՊՆ-ն նաև ներկայացրել է օրվա ամփոփագիրը․

Ընդհանուր առմամբ գործողության ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի գրեթե 3,4 հազար օբյեկտ։ Այդ թվում՝ 121 անօդաչու թռչող սարք, ավելի քան հազար տանկ և զրահամեքենա, 114 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու և ականանետերի ավելի քան 400 հրանոթ:

Կիևի ռեժիմը, անվերահսկելիորեն բաժանելով Արևմուտքից ստացված շարժական զենիթահրթիռային համակարգերը, քաղաքացիական ինքնաթիռների վրա ահաբեկչական հարձակումների սպառնալիք է ստեղծում։

Ռուս զինվորականների տիրապետության տակ են անցել մեծ քանակությամբ շարժական զենիթահրթիռային համալիրներ․ «Ազգայնականները, նահանջելով, թողնում էին դրանք և այլ սպառազինությունը»․ ասվում է հաղորդագրում։