Ափսոսում եմ մեծ կորստի համար. Ռոբերտ Քոչարյանը՝ Ալվարդ Պետրոսյանի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Պատվո շքանշանակիր Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ:

«Ջերմորեն հիշում եմ մեր հանդիպումները, զրույցները պետության կյանքի տարբեր փուլերի վերաբերյալ, նրա խորը մտահոգությունները խնդիրների շուրջ և վառ ոգևորությունը ամեն մի հաջողության համար։

Ափսոսում եմ մեծ կորստի համար»։