Չեռնոբիլի ԱԷԿ-ն ամբողջովին հոսանքազրկված է, շրջանում մարտական գործողություններ են ընթանում

Չեռնոբիլի ատոմակայանն ամբողջովին հոսանքազրկված է, տարածքում ընթանում են մարտական գործողություններ, որոնք անհնարին են դարձնում վերականգնողական աշխատանքները։ Այս մասին «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ հայտարարել է «Ուկրէներգո» կազմակերպությունը։

«Եթե վերականգնողական աշխատանքները չիրականացվեն, ապա հնարավոր է ռադիոակտիվ ամպի ձևավորում, որը քամու ուժգնության պարագայում կարող է տեղափոխվել Ուկրաինայի այլ շրջաններ, Ռուսաստան, Բելառուս կամ Եվրոպայի այլ երկրներ», – ասված է հաղորդագրությունում։