Երևանի Շևչենկոյի անվան դպրոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ

Երևանի Տարաս Շևչենկոյի անվան դպրոցում ռումբի ահազանգից հետո տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Ավելի վաղ ԱԻՆ-ը ահազանգ էր ստացել, որ այսօր՝ մարտի 9-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ կա տեղադրված: