ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության չեն ենթարկել ադրբեջանական դիրքերը․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 7-ին` ժամը 18։45-ի սահմաններում, գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հերթական կեղծիքն է և հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ը: