Ադրբեջանցիները փորձում են ստեղծել կամավորական ջոկատներ և մեկնել Ուկրաինա՝ ռուսների դեմ կռվելու

Երեկ Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է Մակեդոնիա մեկնող մի ադրբեջանցի, ում ազգականը հայտնել է, որ նպատակ է ունեցել մեկնել Մակեդոնիա, ապա Լեհաստան և այնտեղից միանալ ռուսների դեմ կռվող ուկրաինացիներին։

Զուգահեռաբար, սոցցանցի ադրբեջանական տիրույթում շրջանառվող լուրերից դատելով՝ Ադրբեջանում ապրող և Ուկրաինային սատարող ադրբեջանցիները փորձում են ստեղծել կամավորական ջոկատներ և մեկնել Ուկրաինա՝ ռուսների դեմ կռվելու համար։

Համեմատեք մեր իրականության հետ ու տեսեք խոսքի, քարոզի ու գործի տարբերությունը։

Արտյոմ Տոնոյանի ֆեսբուքյան էջից