Մեծ Բրիտանիան Ուկրաինային 100 միլիոն դոլարի հավելյալ օգնություն կտրամադրի

Մեծ Բրիտանիան լրացուցիչ 100 մլն դոլար օգնություն կտրամադրի Ուկրաինային, հայտնում է interfax.ru-ն:

Մեծ Բրիտանիան հավելյալ 100 միլիոն դոլար է հատկացնում ուղղակիորեն Ուկրաինայի պետական ​​բյուջեին:

Բացի այդ, հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մարտի 7-ին հանդիպելու է Կանադայի և Նիդեռլանդների առաջնորդներ Ջասթին Թրյուդոյի և Մարկ Ռյուտեի հետ՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

«Նրանք կայցելեն նաև Թագավորական ռազմաօդային ուժերի բազա՝ հանդիպելու բրիտանական զինված ուժերի անդամների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։