Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները դառնալ տրանզիտային կենտրոններից մեկը ռուսական կողմի համար․ Աբովյան

Ռուսաստանը փաստացի հայտնվեց մասնակի շրջափակման մեջ։ Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունները հայտարարել են, որ դադարում են իրենց աշխատանքը Ռուսաստանում ։

Դրան գումարած չեղարկվում են լիզինգային պայմանագրերը ռուսական ավիաընկերությունների հետ և սա լրջագույն խնդիր է, քանզի ռուսական խոշոր ավիաընկերությունների (АЭРОФЛОТ, S7, Уральские Авиалинии, Победа և այլն) տրամադրության տակ գտնվող ինքնաթիռների 80 տոկոսը լիզինգային են։

Պարզ է, որ այս պարագայում Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները դառնալ տրանզիտային կենտրոններից մեկը ռուսական կողմի համար։ Ցավոք, մեր «գերսուպերարեստավարժ» իշխանությունները թուրքերի և ադրբեջանցիների հետ զիլի-բիլի անելու տեղը տենց էլ «լայաղ» չարեցին լայնածավալ աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ, չնայած այսօր էլ ուշ չի։

Ի՞նչ է պետք անել։

Նվազագույնը ստեղծել մաքսիմալ կոմֆորտ պայմաններ ռուսական և արտասահմանյան ավիընկերությունների համար, այլ ոչ թե շուտ-շուտ «փող քերել» տրանզիտային հոսքերից և շտապ ընդլայնել հայկական օդանավակայանների տեխնիկական հնարավորությունները։

Մենակ չասեք «փող չկա», այս կարգի նախագծերի համար փող միշտ կգտնվի, նվազագույնը հրատապ ներդրումային ծրագրերի միջոցով։

Հ.Գ

Մի կարևոր բան ասեմ ,տրանզիտը կարելի է անել ոչ միայն հայասպան Թուրքիայի և Ադրբեջանի հետ ,այս պարզ միտքը կարող է շոկային լինի ՀՀ իշխանությունների համար ,բայց այնուամենայնիվ…

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից