Ողբերգական է մեր պետական և հանրային դաշտի լռությունը, որոնք մեր զինվորականներին Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտապանների քմահաճույքին են թողել․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանն տելեգրամի իր ալիքում գրում է․

«Բաքվի բռնապետի դատարան կոչեցյալը գրեթե 20-ական տարով ազատազրկման է դատապարտել մեր երկու զինվորականների, որոնք գերևարվել էին Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Արցախից բռնազավթված Քարվաճառի սահմանագծին։

Միջազգային հանրություն կոչվողի հանցակից լռությունն արդեն, որպես կանոն, «սովորական» երևույթ է, սակայն ապշեցնող և ողբերգական է մեր պետական և հանային դաշտի լռությունը, որոնք, ըստ էության, մեր զինվորականներին բախտի կամ, ավելի ճիշտ, Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտսպսնների քմահաճույքին են թողել։

Սահմանային վտանգավոր գոտիներում Հայաստանի և Արցախի հանրսպետությունների անվտանգությունն ապահովող մեր յուրաքանչյուր զինվորական պետք է համոզված լինի, որ իր թիկունքին կանգնած է իրեն բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու պատրաստ պետություն և հանրություն, հակառակ դեպքում՝ մենք ստիպված ենք լինելու, պատկերավոր ասած, արդեն մեր բակերում դիմակայելու թշնամուն»։