Պուտինը հարևան երկրներին կոչ է արել չսրել իրավիճակը և չվատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Ռուսաստանը կշարունակի իր զարգացումը, կամրապնդի իր տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Որքան էլ դժվար լինի, մենք անպայման կշարունակենք մեր զարգացումը, կամրապնդենք տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները մեր երկրի ողջ տարածքում»,- ասել է նա՝ «Մարշալ Ռոկոսովսկի» նոր լաստանավի դրոշի բարձրացման արարողության ժամանակ։ «Դա տեղի կունենա Բալթյան երկրներում, մեր արկտիկական տարածքներում և Հեռավոր Արևելքում»,- շեշտել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև կոչ է արել հարևան երկրներին չսրել իրավիճակը և չվատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ «Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ, մենք, այնուամենայնիվ, կլուծենք մեր առջև ծառացած խնդիրները, քանի որ ձեռք կբերենք նոր իրավասություններ։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ մենք մեր հարևանների նկատմամբ վատ մտադրություններ չունենք։ Եվ նրանց խորհուրդ կտայի չսրել իրավիճակը, չկիրառել որևէ սահմանափակում, մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները և կշարունակենք կատարել դրանք»,- ընդգծել է Պուտինը։

Նրա խոսքով՝ օտարերկրյա գործընկերների՝ Ռուսաստանի հետ համատեղ նախագծերից հրաժարումը վնաս կհասցնի, սակայն առաջադրված խնդիրները կկատարվեն։