Բրեստում մեկնարկել են ռուս–ուկրաինական բանակցությունները

Ռուս–ուկրաինական բանակցությունները մեկնարկել են։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բելառուսի ԱԳՆ–ն։

ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ավելի վաղ հայտնել էր, որ բանակցությունները կկայանան Բրեստի մարզում։ Ռուսական առաջարկները բաղկացած են 3 մասից ՝ ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական:

ԶԼՄ-ները նշում են, որ բանակցությունները մեկնարկել են կողմերի ձեռքսեղմումով։

Նշենք, որ բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։