Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ բանակցություններ վարել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարել։

«Աշխարհն արդեն հասկանում է, որ ՌԴ նախագահին անհրաժեշտ է նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, մինչդեռ ես էլ եմ պատրաստ»,– ասել է Զելենսկին։

Միաժամանակ նա հայտարարել է, որ ՌԴ–ի հետ բանակցությունների համար անհրաժեշտ են գոնե ակնարկներ` լիակատար հրադադարի վերաբերյալ:

«Նախ պետք է գոնե ինչ-որ ակնարկներ անել, որ լիակատար հրադադար կլինի։ Չի կարելի բանակցել, երբ ինքնաթիռներ են թռչում ու ռմբակոծում»,- ասել է Զելենսկին։