Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի բոլոր խոշոր քաղաքների արգելափակման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի բոլոր խոշոր քաղաքները արգելափակված են ՌԴ զինված ուժերի կողմից։ Այս մասին գրում է «Իզվեստիա.ռու»-ն։

«Այժմ մեր երկրի բոլոր խոշոր քաղաքները արգելափակված են»,- ասել է Զելենսկին Եվրախորհրդարանի պատգամավորներին ուղղված կոչում։

Ավելի վաղ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ հանրապետությունը մտադիր է այսօր շրջափակել Մարիուպոլը, և որ ուկրաինացի հարյուրավոր ուժայիններ գերի են հանձնվել ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում: