Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները:

Թուրքիա

  • Սիրիական հետախուզությունը հայտնում է, որ Թուրքիան սկսել է գրոհայինների հավաք իրականացնել հատուկ ջոկատների համալրման և հետագայում նրանց Ուկրաինա ուղարկելու նպատակով: Ընտրվում են այն մարդիկ, ովքեր ունեն մարտական գործողություններին մասնակցելու փորձ, հարվածային փոքրաչափ ԱԹՍ-ների, ՀԿՌՀ-ների օգտագործման փորձ, ինչպես նաև ահաբեկչական հարձակումների և դիվերսիոն գործողությունների անցկացման գործում: Վարձկաններին թուրքական ղեկավարությունը ամսական 2000 ԱՄՆ դոլարի չափով դրամական վճարումներ է խոստանում։ Ահաբեկչական ջոկատների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 600 մարդ։ 50 զինյալների առաջին խումբն արդեն ուղարկվել է Օդեսա՝ Ստամբուլով փոքր մոտորանավակներով։
  • Ռուսական զինուժը գերճշգրիտ հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ձեռքբերած թուրքական հարվածային Bayraktar ԱԹՍ-ների ռազմաբազային, ինչի հետևանքով հիշյալ ԱԹՍ-ներն ամբողջությամբ ոչնչացվել են։
  • Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները քննարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ՝ շուշափելով երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցեր։ Ուշագրավ է, որ
  • Դրանից հետո Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի իր գործընկերոջ՝ Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։
  • Թուրքիան շարունակում է հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
  • Թուրքիան փակում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցումը Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի ռազմանավերի համար՝ Մոնտրյոյի կոնվենցիային համապատասխան։

Իրան

  • Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ անդրտարածաշրջանային ուժերը ոչ միայն չեն ապահովել և չեն ապահովելու տարածաշրջանի երկրների ցանկալի անվտանգությունը, այլև տարածաշրջանը դարձնում են վտանգավոր, իսկ տարածաշրջանի երկրներին՝ անգործունակ:
  • Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմը Իրանին կարևոր դաս է տվել: Նրա խոսքով ՝ ուկրաինացիներն այժմ պայքարում են ճգնաժամի դեմ, քանի որ տարիներ առաջ նրանք ապամոնտաժել են զսպման իրենց ներուժը. «Արդյոք հնարավո՞ր է ժամանակակից աշխարհում ռազմական և զսպող ուժ չունենալ»։ Երկիրը կպարտվի այնտեղից, որտեղից շատ թույլ է։
  • Իրանի հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 36,5 մլն դոլար, Իրաքի հետ՝ 2,2 մլն դոլար, ԱՄԷ-ի հետ՝ 1,4 մլն դոլար: Բոլոր երեք երկրների հետ ապրանքաշրջանառությունն ավելացել է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Նշենք, որ Հունվարին Իրանը, Իրաքը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) ընդգրկվել են Պարսից ծոցի երկրների եռյակում, որոնց հետ Ադրբեջանն իրականացրել է առավել մեծ թվով առևտրային գործողություններ:
  • Իրանի բրիգադային գեներալ Համիդ Վահեդին Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ Մարշալ Զահիր Ահմադ Բաբարի հետ: Կողմերը քննարկել են Իրանի և Պակիստանի միջև երկկողմ համագործակցության հետ կապված վերջին իրադարձությունները, հատկապես պաշտպանության, զինված ուժերի և ռազմական կրթության ոլորտներում:

Իրաք

  • Թուրքական օդուժը մի շարք ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային մարզերին։ Հարվածների թիրախ են դարձել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) օբյեկտները։ Տեղի բնակիչները հայտնում են, որ հարվածի հետևանքով մի քանի շենք է այրվել, որտեղ թաքնվում էին քուրդ պարտիզանները։
  • Իրաքում եռակողմ դաշինքը, որի մեջ մտնում են Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը, Իրաքի խորհրդարանի «Սադրիստների» խմբակցությունը և Ալ-Սիադը։

Սիրիա

  • Սիրիացի քրդերը վախենում են Թուրքիայի նոր ռազմական գործողությունից Սիրիայի հյուսիս-արևելքում։ Նրանք իրենց մտավախությունները կապում են Դոնբասում իրավիճակի սրման հետ։
  • ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մաջիդ Թահթ Ռավանչին դատապարտել է Սիրիայում օտարերկրյա ուժերի անօրինական ներկայությունը՝ որպես ահաբեկչական ակտիվությանը նպաստող գործոն. «Ահաբեկչության դեմ պայքարը չի կարող օգտագործվել որպես պատրվակ Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու համար։ Սիրիայի որոշ շրջաններում օտարերկրյա ուժերի անօրինական ներկայությունը, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում Սիրիայում ահաբեկչական գործունեության համար, պետք է անհապաղ դադարեցվի»։
  • Սիրիական հատուկ ծառայությունների տեղեկատվության համաձայն՝ Իդլիբի նահանգի Քաֆեր-Լուսին բնակավայրում «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալների կողմից տեղափոխվել են թունավոր նյութով տարաներ, ենթադրաբար՝ քլոր։ Նշվում է, որ տեղափոխման ժամանակ անզգուշության պատճառով թունավոր նյութով բալոններից մեկի վնասվելու հետևանքով շուրջ 15 ահաբեկիչներ ստացել են մաշկի և շնչառական ուղիների քիմիական այրվածքներ:

Իսրայել

  • Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Սիրիայի Էլ Կունեյտրա նահանգի տարածքին՝ «երկիր-երկիր» դասի հրթիռների կիրառմամբ։
  • Ուկրաինացի ուժայինները Իսրայելի քաղաքացի են սպանել։ Վերջինս փորձել է լքել երկիրը։ Փաստի մասին տեղյակ են Իսրայելի ԱԳՆ-ում։
  • Իսրայելի բանակը սկսում է իրականացնել սննդի բարեփոխումներ։ Զինծառայողների սննդի բարելավման ծրագիրը, որը մշակվել է ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոխավիի հրամանով, ներառում է 130 ճաշարանների վերասարքավորումն ու 80 կաթնային բուֆետների բացումը իսրայելական ռազմակայաններում, ինչպես նաև նոր նոր ճաշացանկը։
  • Իսրայելական նավերը մասնակցում են Մերձավոր Արևելքում ամերիկացիների հետ համատեղ գործողություններին, հայտարարել է Բահրեյնում տեղակայված ԱՄՆ Հինգերորդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Բրեդ Կուպերը։ Նա չի բացառել իսրայելական անօդաչու սարքերի կիրառումը ԱՄՆ ռազմածովային ուժերում։
  • Դամասկոսի մերձակայքում իսրայելական բանակի գիշերային հարվածի հետևանքով սպանվել են յոթ զինծառայողներ և զինյալներ: SOHR գործակալությունը հայտնում է, որ չորս սպանվածները սիրիացիներ էին (Սիրիայի բանակի երկու զինծառայողներ, «Հեզբոլլահի» հետ ասոցացված խմբավորման երկու գրոհայիններ), ևս երեքը իրանամետ խմբավորումների (հավանաբար՝ օտարերկրացիներ) գրոհայիններ են եղել:
  • Իսրայելի բանակը ուղերձ է ստացել Ռուսաստանից, որտեղ Իսրայելին թույլատրվում է գործողությունների ազատություն Սիրիայի օդում։

Աֆղանստան

  • «Թալիբան» ահաբեկչական շարժումը Ռուսաստանին և Ուկրաինային խաղաղության կոչ է արել։
  • Թալիբներն Ուկրաինայից տարհանում են աֆղանցիներին։
  • Թալիբները արգելել է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դաշնակիցներին Աֆղանստանը, մասնավորապես օդանավակայաններին և անցակետերին կարգադրել են թույլ չտալ Աֆղանստանից դուրս գալ այն մարդկանց, ովքեր ցանկանում են երկիրը լքել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հրավերով:

ՆԱՏՕ

  • Փետրվարի 22-ին ՆԱՏՕ Ուկրաինայի հարցով հանձնաժողովի արտահերթ նիստ է անցկացվել։
  • ԱՄՆ ռազմաօդային ուժերի «AH-64 Apache» լրացուցիչ 12 հարվածային ուղղաթիռները Հունաստանից տեղափոխվել են Լեհաստան:
  • Մինչև 1000 ամերիկացի զինվորականներ Իտալիայից կտեղափոխվեն Բալթյան երկրներ: Պենտագոնը F-35A կործանիչները ՆԱՏՕ-ի արևելյան թևում անանուն շրջաններ կուղարկի Գերմանիայից և Հունաստանից:
  • Փետրվարի 24-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտակարգ նիստ է գումարվել։ Ստոլտենբերգը հայտարարել է, որ Մոսկվան «երեք անգամ խախտել է «Ռուսաստան – ՆԱՏՕ հիմնարար ակտը», համաձայնագիրն այլևս չի գործում:
  • ՆԱՏՕ-ն կարծում է, որ Ռուսաստանի գործողությունները սպառնում են եվրատլանտյան անվտանգությանը։ ՆԱՏՕ-ն լրացուցիչ պաշտպանական ցամաքային և օդային ուժեր է տեղակայել դաշինքի արևելյան մասում։
  • Բելգիան Ուկրաինային 2000 միավոր գնդացիրներ և 3800 տոննա վառելիք կմատակարարի։ Ռումինիայում ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը կհամալրեն 300 զինծառայող։
  • Ավելի քան 9500 ֆրանսիացի զինվորականներ կմոբիլիզացվեն կամ մարտական պատրաստության կբերվեն՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ավելի քան 1500 զինծառայող կմասնակցի ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման առաքելություններին: ՆԱՏՕ-ն առաջին անգամ հավաքական պաշտպանության համատեքստում դաշինքի արձագանքման ուժեր է տեղակայում։
  • ԱՄՆ զինվորականները Ուկրաինայի օդային տարածքում չեն գործելու։ Հայտարարել է, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։

ՀԱՊԿ

  • ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները չեն կարող գործի դրվել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի տարածքում, քանի որ դրանք կազմակերպության անդամներ չեն:
  • Միութենական պետության հակազդման ուժերի ստուգումը կշարունակվի Բելառուսի և Ռուսաստանի գլխավոր շտաբների ծրագրած ծավալների շրջանակներում։
  • Ռուսաստանում Բելառուսի դեսպանության խորհրդական Ալեքսանդր Գրինևիչը նշանակվել է ՀԱՊԿ-ին կից Բելառուսի մշտական և լիազոր ներկայացուցիչ, ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Վյաչեսլավ Ռեմենչիկը, ով ազատվել է պաշտոնից:
  • Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։
  • Գիզատ Նուրդաուլետովը նշանակվել է Ղազախստանի Անվտանգության խորհրդի քարտուղար։ Նուրդաուլետովը մինչ այդ զբաղեցնում էր Ղազախստանի նախագահի խորհրդականի պաշտոնը։
  • Տաջիկստանի ռուսական ռազմակայանում տեղի է ունեցել հակաօդային պաշտպանության մարտական պատրաստության ստուգում՝ «С-300ПС» զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնի հաշվարկները տագնապով բարձրացվել են։