Բենզինի հայկական շուկայում սկսվել են վարույթներ շուկայի բոլոր խաղացողների հանդեպ
Բենզինի հայկական շուկայում սկսվել են վարույթներ շուկայի բոլոր խաղացողների հանդեպ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում մարտի 1-ին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ բենզինի շուկայում խնդիրներ կան։ Ամենամեծ խնդիրներից մեկը լաբորատոր հնարավորությունների բացակայությունն է ստուգումների անցկացման համար։ «Նշեմ, որ արդեն վարույթներ են սկսվել։ Հարուցվել են որակի սահմանված ստանդարտներին բենզինի անհամապատասխանության գործեր»,- տեղեկացրել է Գևորգյանը։