Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին

Ռուսական և ուկրաինական պատվիրակություններն ավարտել են բանակցությունները և մինչ բանակցությունների նոր փուլը խորհրդակցությունների համար կմեկնեն իրենց մայրաքաղաքներ։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Պոդոլյակը հայտնել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան քննարկել են մոտ ապագայում բանակցությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը։