Զելենսկին կրկին դիմել է Եվրամիությանը

Վլադիմիր Զելենսկին կրկին դիմել է ԵՄ-ին՝ Ուկրաինայի հրատապ անդամակցության խնդրանքով։

Ավելի վաղ նա ասել էր, որ եկել է վճռական պահը՝ «դադարեցնելու տարիների քննարկումները» և որոշել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք դիմում ենք Եվրամիությանը՝ նոր, հատուկ ընթացակարգով Ուկրաինայի հրատապ միացման հարցով»,- ասել է նա իր ուղերձում։

Նա նաև շնորհակալություն է հայտնել արևմտյան երկրներին աջակցության համար։

«Մեր նպատակն է լինել բոլոր եվրոպացիների հետ միասին և ամենակարևորը՝ լինել հավասար պայմաններում»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։