«Փուռը տալը» Արևմուտքի փեշակն է դարձել․ Շարմազանով

1920-ին Արեւմուտքը որեւէ զինվոր չուղարկեց պաշտպանելու Հայաստանը, չնայած խոստում է, որ տալիս էր։

Արդյունքում թուրքերը մտան Ալեքսանդրապոլ։

2008-ին ՆԱՏՕ-ն որեւէ օգնություն չցուցաբերեց Վրաստանին:

Արդյունքում Վրաստանը կորցրեց Աբխազիան եւ Հարավային Օսեթիան։

Տարիներ շարունակ ՆԱՏՕ-ն ուկրաինացիների գլխի տակ «փափուկ բարձ»դրեց, իսկ այսօր «ձեռքերը լվացել» է։

«Փուռը տալը» ՝ Արեւմուտքի փեշակն է դարձել։

Արեւմտամետության ջատագովներ,իսկ ու՞ր էր Արեւմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Ուր»-ը չգիտեմ, բայց լուռ էր հաստատ։

Կասեք ՝բա ռուսներն ու՞ր էին ։

Ասեմ. ռուս խաղաղապահները չլինեին, թուրքն այսօր ոչ միայն Ստեփանակերտում էր լինելու, այլ նաեւ Սյունիքում ու շատ հնարավոր է Արարատյան դաշտում։

Հայաստանի պետական շահը պահանջում է նորոգել ու խորացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Ու դա հնարավոր կլինի միայն իշխանափոխությունից հետո։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից