Պուտինը կոչ է արել ուկրաինացի զինծառայողներին իրենց ձեռքը վերցնել երկրի իշխանությունը (տեսանյութ)

Եվս մեկ անգամ դիմում եմ ուկրաինացի զինծառայողներին։ Թույլ մի տվեք նեոնացիստներին և բենդերականներին օգտագործել ձեզ որպե կենդանի վահան։ Ձեր ձեռքը վերցրեք իշխանությունը: Մեզ համար ավելի հեշտ կլինի համաձայնության գալ ձեզ հետ, քան թմրամոլների և նեոնացիստների այդ հանցախմբի հետ, որը հաստատվել է Կիևում և պատանդ վերցրել ողջ ուկրաինացի ժողովրդին։ Այս կոչով է քիչ առաջ հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով ուկրաինացի զինվորականներին։