Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ-ը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»ն հղում անելով Չինաստանի պետական հեռուստաալիքին:

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ: