Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, իրանական կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են Կրեմլից։

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումների մասին՝ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու որոշման համատեքստում Դոնբասի հանրապետությունների խաղաղ բնակչության պաշտպանության համար, միջազգային իրավունքին և ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան:

Իր հերթին, Իրանի նախագահը ըմբռնում է հայտնել՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների պատճառով Ռուսաստանի անվտանգության մտահոգությունները։

Հաստատվել է տարբեր ոլորտներում համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու տրամադրվածությունը։