Հայաստանին նվիրաբերած «Մոդեռնա» ընկերության 35 հազար դեղաչափ պատվաստանյութը հասել է Հայաստան

Հունաստանի կառավարության` Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած «Մոդեռնա» ընկերության 35 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութի ուղեբեռը հասել է Հայաստան:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Նվիրաբերությունն իրականացվել է Եվրամիության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ և «Եվրոպայի թիմ» նախաձեռնության շրջանակներում: