Լուկաշենկոն` ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին. կանենք այնպես, ինչպես հարկավոր կլինի և Բելառուսին, և ՌԴ-ին

Բելառուսը ամենամոտ ժամանակներս որոշում կկայացնի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է БЕЛТА-ն։

«Մեզ մոտ այդ հարցն օրակարգում է, և առաջիկայում մենք կանենք այնպես, ինչպես հարկավոր կլինի և Բելառուսին, և Ռուսաստանին»,- ասել է Լուկաշենկոն: