Դոնեցկում մարտեր են ընթանում շփման գծի ողջ երկայնքով

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում մարտեր են ընթանում շփման գծի ողջ երկայնքով, հայտնել է Ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա ուկրաինացի զինծառայողներին կոչ է արել վայր դնել զենքերը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել: