Բաքուն «գրավելու» համար Ռուաստանին նորից պետք է լինելու «Կարմիր բանակը»․ Ոսկանյան

Սոչիում Ռուսաստան-Ադրբեջան հռչակագրի ստորագրման արարողության ժամանակ նախագահ Վ. Պուտինը նշեց, որ իր երկրում սովորում է ավելի քան 11 հազար ադրբեջանցի ուսանող։

Այս հարցում սակայն առաջատարը Թուրքիան է, որտեղ սովորում են ավելի քան 25 հազար ադրբեջանցի ուսանողներ։

Այսինքն, եթե տվյալ հանգամանքը դիտարկենք որպես «փափուկ ուժի» գործիքակազմի կարևոր բաղադրիչ, Անկարան կրկնակի ավելի մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, քան Մոսկվան։

Ուստի, պատկերավոր ասած, Բաքուն «գրավելու» համար Ռուաստանին նորից պետք է լինելու «Կարմիր բանակը», որովհետև «փափուկ ուժի» տեսանկյունից այն արդեն նվաճված է Թուրքիայում ուսումնառություն անցած պանթյուրքիստական «աներևույթ բանակի» կողմից։

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից