Թուրքերի կարծիքով՝ Դոնեցկից ու Լուգանսկից հետո մի օր Մոսկվան հայացքը կուղղի դեպի Կարս ու Արդահան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի ու Լուգանցկի անկախությունների ճանաչումն ու այնտեղ խաղաղություն ապահովելու համար ԶՈւ-ին տված հանձնարարականը ուշագրավ արձագանք է գտել սոցցանցերի թուրքական տիրույթում:

Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի՝ մի շարք օգտատերեր իրենց գրառումներում տեսակետ են հայտնել այն մասին, որ մի օր էլ Մոսկվան կցանկանա վերադարձնել 1921-ին Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Թուրքիային փոխանցված Կարսի ու Արդահանի նահանգները: Ըստ կայքի՝ նման մտավախության պատճառն այն է, որ «1877-1878 թթ. Օսմանյակ կայսրություն-Ռուսաստան պատերազմի արդյունքում այս շրջանները փոխանցվել էին ռուսական կայսրությանը»:

Կայքը հիշեցրել է նաև, որ 2-րդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը նույնպես հավակնություններ էր ներկայացրել այդ տարածքների նկատմամբ, ապա առանձնացրել օգտատերերից մի քանիսի հրապարակումները, որոնց կարծիքով «Պուտինի հաջորդ թիրախը լինելու է Արդահանը»: Գրառումները ստորև՝

«Տեր լինենք Կարսին ու Արդահանին: Պուտինն այդ շրջանների վրա էլ է աչք տնկելու»:

«Ո՞վ կարող է երաշխավորել, որ Պուտինը վաղը չի կարող  Կարսի ու Արդահանի, ինչպես նայև նեղուցների մասին ասել այն, ինչ ասում է Ուկրաինայի մասին: Եթե Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնեն, հերթը մեզ կհասնի»:

«Իրականում Դոնբասը ռուսական հող է, բոլշևիկներն այն տվեցին Ուկրաինային: Այս տրամաբանությամբ ռուսները կարող են Կարսն ու Արդահանն էլ պահանջել»:

«Այս գործի վերջը լավ չի լինի: Չզարմանաք եթե 20 կամ 50 տարի հետո ռուսները, Կարս-Արդահան ասելով, դուրս գան մեր դեմ»:

 

Աղբյուր`    Ermenihaber.am