Պուտինը հանձնարարել է ՌԴ ՊՆ-ին ապահովել խաղաղության պահպանումը ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագիր է ստորագրել, ինչպես նաև հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը ապահովել ՌԴ Զինված ուժերի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքում խաղաղության պահպանման գործառույթների իրականացումը։

Հրամանագրերի տեքստերը հրապարակվել են երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում։

Հրամանագրերով Պուտինը ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարել է «գործադիր իշխանության շահագրգիռ դաշնային մարմինների մասնակցությամբ բանակցություններ վարել» ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ «բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի նախագծի նախապատրաստման շուրջ և սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել այն ստորագրելու վերաբերյալ»։

Մինչ այդ պայմանագրերի ստորագրումը՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարների դիմումների կապակցությամբ, Ռուսաստանի նախագահը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է ապահովել ՌԴ-ի զինված ուժերի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքում խաղաղության պահպանման գործառույթների իրականացումը:

Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը «որպես ինքնիշխան և անկախ պետություն» հրամանագրում հիմնավորված է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի «ժողովրդի կամարտահայտությամբ և «Մինսկի համաձայնություններին համապատասխան հակամարտության խաղաղ կարգավորումից Ուկրաինայի հրաժարումով»: